Ֆեյսբուքյան դիվանագիտություն
Ֆեյսբուքյան դիվանագիտություն, եզրույթ, որ կիրառվում է մատնանշելու համար Ֆեյսբուքի և սոցիալական այլ ցանցերի դերը 2008 թվականին ԱՄՆ֊ի նախագահ Բարաք Օբամայի նախընտրական քարոզարշավի ժամանակ։ «Ֆեյսբուքյան դիվանագիտություն» եզրույթը ավելի ուշ սկսեց օգտագործվել նկարագրելու համար փափուկ ուժի ազդեցությունը, որ կարող է կիրառվել Ֆեյսբուքի և սոցիալական այլ ցանցերի ներուժը քաղաքական խնդիրներ լուծելու, ահաբեկչությանը հակազդելու, բռնապետական կառավարությունների գործունեությանը միջամտելու համար։ 2008 թվականի դեկտեմբերին Նյու Յորքում տեղի ունեցած տեխնոլոգիական համաժողովի ժամանակ ԱՄՆ֊ի Հանրային դիվանագիտության քարտուղար Ջեյմս Գլասմենը հայտարարեց․
Նոր տեխնոլոգիաները տալիս են ԱՄՆ֊ին և մյուս ազատական պետություններին նշանակալի առավելություն ահաբեկիչների նկատմամբ։ |
Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում ունեցած ելույթի ժամանակ նա ցույց տվեց՝ ինչպես ֆեյսբուքյան դիվանագիտությունը և առնցանց գործունեությունը հաջողության է հանգեցնում ֆեյսբուքյան օգտատերերի շրջանում և ստեղծում է առցանց տեղեկատվական հարթակ մարդկանց իրազեկելու համար[1]։
Սոցիալական ցանցերի դիվանագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ էության ֆեյսբուքյան դիվնագիտությունը հանրային դիվանգիտության և քաղաքացիական դիվանագիտության խառնուրդ է, որի դրսևորման դաշտը ֆեյսբուքյան հարթակն է։ Դիվանագիտության այս ձևը նկարագրելու համար օգտագործվում են նաև «թվիթերյան դիվանագիտություն»[2][3], «Գուգլի դիվանագիտություն» և «թվային դիվանագիտություն»[4] եզրույթները։ 2009 թվականի մարտին մի խումբ ֆեյսբուքյան օգտատերեր ստեղծեցին «ՄԱԿ֊ի մոդել, սոցիալական ցանցերի դեսպանատուն» (անգլ.՝ Model United Nations, Social Network Embassy) կոչվող խումբը[5]։ Հարթակի ստեղծման հիմնադիր սկզբունքն էր հանրային և քաղաքացիական դիվանագիտության հետագա զարգացումը և վերասահմանումը։
Ֆեյսբուքի և Թվիթերի դեսպան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆեյսբուքյան դեսպան եզրույթը մատնանշում է ֆեյսբուքյան անհատ օգտատերերի, որոնք զարգացրել են ֆեյսբուքյան էջի ներկայությունը և մասնագիտական ներկայացվածությունը որպես կապող «դեսպան» , որ նպաստում են իրենց գործունեության զարգացմանը ֆեյսբուքյան համապատասխան քարոզչությամբ։ Նրանք վիրտուալ տիրույթում հանդիսանում են խաղաղության պահպանողներ և նպաստում են սոցիալական շարժումների կայացմանը։ Հանրային և քաղաքացիական դիվանագիտության ֆեյսբուքյան դեսպանների քանակը շուրջ 200 է աշխարհի 87 երկրներից, որոնցից յուրաքանչյուրը ունեն հանրային էջեր կամ ֆան էջեր։ Նրանք միասնականորեն աշխատում են այնպսի էջերի վրա, ինչպիսիք են «Բարի կամքի դեսպաններ», «Աշխարհի դեսպաններ», «Խաղաղություն և բարի կամք» էջերը, որոնք միասին ունեն շուրջ 250.000 բաժանորնդեր[6]։ Ֆեյսբուքյան դեսպանը կարող է նկարագրել նաև ֆեյսբուքյան տեխնիկական դեսպաններին, որոնք իրենց գործունեությունը ծավալում են Ֆեյսբուքի տեխնիկական զարգացման բնագավառում[7]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մաքոքային դիվանագիտություն
- Պինգ պոնգի դիվանագիտություն
- Խավիարային դիվանագիտություն
- Պանդայի դիվանագիտություն
- Պապական դիվանագիտություն
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Facebook diplomacy: peace may be just a click away». Google News. AFP. 2008 թ․ դեկտեմբերի 4. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ Fouts, Joshua (2009 թ․ հոկտեմբերի 13). «Social Media, Virtual Worlds and Public Diplomacy». World Politics Review. WPR LLC. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «Tutt. A. (2013), E-Diplomacy Capacities within the EU-27: Small States and Social Media». www.grin.com. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ «Foreign ministry promotes digital diplomacy». RADIO THE VOICE OF VIETNAM. VOVNews. 2009 թ․ հոկտեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ Wright, D. Jeffrey (2009 թ․ մայիսի 9). «Model United Nations, Social Network Embassy». Goodwill and Public Diplomacy News. Globcal International. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «Facebook Diplomacy and Ambassador Training». Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «Facebook Developer Garage». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 6-ին.